ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն
Տղամարդու անպտղություն. անպտղության խնդիր ունենում է ամուսնական զույգերի 15 տոկոսը. urolog.am
Աշխարհում ավելի քան 48 միլիոն զույգ ունենում է երեխայի բեղմնավորման այս կամ այն դժվարությունը։
Դեպքերի 30%-ի պատճառը տղամարդու անպտղությունն է, 50%-ը՝ կանանց, մնացած դեպքերում խոսքը խառը անպտղության կամ անհայտ պատճառների մասին է։
Օլիգոսպերմիան ամենատարածված ախտաբանություններից է, որը հայտնաբերվում է անպտղությամբ տղամարդկանց մոտ։ Տվյալ ախտաբանությունը նշանակում է սերմնաբջիջների քանակի զգալի նվազում` սերմնահեղուկի մեջ։ Երբեմն օլիգոսպերմիան զուգակցվում է այլ խանգարումների հետ, որոնք հայտնաբերվում են սպերմագրամայով, ինչպիսիք են տերատոզոոսպերմիան, ասթենոզոոսպերմիան։
Մեր այսօրվա հոդվածում կձգտենք հնարավորինս լիարժեք և մանրամասն դիտարկել օլիգոսպերմիայի հնարավոր պատճառները, որոնք հայտնի են ժամանակակից բժշկությանը։
Տղամարդու անպտղության համաճարակաբանությունը. թվեր և փաստեր
ԱՀԿ հետազոտությունները վկայում են, որ Աֆրիկայի երկրներում տղամարդու անպտղությամբ հիվանդացությունը տատանվում է 4,2-6,3% սահմաններում, Կենտրոնական և Արևելյան Ասիայում` ցուցանիշը ամենացածրն է մոլորակում՝ մինչև տղամարդկանց 3%-ը։ Ըստ ԱՀԿ տվյալների՝ ամբողջ աշխարհում չբեր տղամարդկանց թիվը կազմում է մոտավորապես 30,6 միլիոն։
Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներն առանձնանում են տղամարդու չբերության բարձր հիվանդացությամբ։ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով` սեքսուալ ակտիվ ամերիկացիների առնվազն 12%-ը խնդիրներ ունի պտղաբերության հետ։
Կարդացեք նաև
Ճապոնացի գիտնականների խումբը նոր միջոց է հայտնաբերել պայքարելու ոչ օբստրուկտիվ ազոոսպերմիայի` տղամարդկային անպտղության տարածված տեսակներից մեկի դեմ, երբ տղամարդու մոտ խախտվում է սպերմատոզոիդների արտադրության...
Գերմանիայի Ուլմի համալսարանի գիտնականներն՝ ավագ գիտաշխատող Անդրեյ Զոմերի գլխավորությամբ, մարդու օրգանիզմի վրա ինֆրակարմիր լույսի...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ-ուռոլոգ Դավիթ Ֆանարջյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց հայ տղամարդկանց խնդիրների մասին և նշեց, որ իրեն հատկապես շատ են դիմում այն...
Ավստրալական գիտնականների վերջին ուսումնասիրություններն ապացուցել են, որ տղամարդիկ երեխա չունենալու համար տառապում են կանանցից ոչ պակաս...
Հայաստանում այս տարի 1.5 անգամ ավելացել է տղամարդկանց անպտղության թիվը: Ամուսնացած զույգերի 15%-ն անպտղության համար դիմում է բժշկի, և 50%-ի դեպքում պատճառը լինում է տղամարդու մոտ: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտնեց բժիշկ-ուրոլոգ, Վ. Ավագյանի...
Մեծ Բրիտանիայի Բելֆաստ քաղաքի Թագուհու համալսարանի գիտնականները պարզել են 80% զույգերի անպտղության պատճառը, որոնց ախտորոշել են «անպտղություն՝ չպարզված պատճառներով», գրում է Газета-ն...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYSOE0zo' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403